Ոստիկան Տիգրան Առաքելյանին սպանած երիտասարդի անմեղսունակության մասին փաստեր չկան․ ՔԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Տիգրան Առաքելյան

Ոստիկան Տիգրան Առաքելյանին մահացու հրազենային վնասվածք հասնելու քրեական գործի շրջանակում մեղադրյալի անմեղսունակության վերաբերյալ փաստեր չկան։ 24News-ն այս մասին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում, պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, փախել են։

Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, ինչի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, 38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել էր։ 

Հիշեցնենք նաև, որ  Քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել երկու եղբայրներին․ 2003 թ. ծնված երիտասարդին մեղադրանք էր առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով,238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ 2001 թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։