Իտալիա - Հայաստան հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

Իտալիա

Նոյեմբերի 18-ին` Իտալիայի Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի տասներորդ տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը: Իտալիայի ֆուտբոլի Ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:

Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից՝ Vivaticket.it

Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: Տոմսերը ձեռք բերելու համար նախ պետք է գրանցվել կայքում`լրացնելով անձնական տվյալները, որից հետո հնարավոր կլինի իրականացնել գնումը։ Հայկական կողմին հատկացվել է «Ռենցո Բարբերա» մարզադաշտի O21 սեկցիան: Տոմսերի արժեքն է 12 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև նոյեմբերի 11-ը: Տոմսերի գնման հետ կապված խնդիրների դեպքում՝ անցնել հետևյալ հղումով: