Ողջունում եմ վարչապետի՝ ՊԵԿ ծառայողին աշխատանքի վերականգնելու քայլը․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետի՝ ՊԵԿ աշխատանքից ազատված ծառայողին աշխատանքի վերադարձնելու որոշմանը։ 

«Երբ այս միջադեպն եղավ, ես քննադատեցի վարչապետին՝ ՊԵԿ աշխատողին դիմում գրել տալու համար: Այսօր ես ողջունում եմ վարչապետի քայլը՝ ՊԵԿ նախկին ծառայողին իր աշխատանքին վերականգնելու և մեր պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի չափանիշներ սահմանելուն միտված գործընթաց սկսելու առումով»: