ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է արել ամերիկահայերին՝ ԱՄՆ ներկայացուցիչների պալատից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հեռուստաաստղը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«ԱՄՆ ներկայացուցիչների պալատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296): Սա անձնական հարց է ինձ համար և միլիոնավոր հայերի համար, ովքեր համարվում են ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ: Կոչ արեք Կոնգրեսին և ասեք իրենց՝ գործելու ժամանակն է»,- գրել է Քարդաշյանը: