Սարհատ Պետրոսյանը ստացել է վերջին հաշվետվությունը․ ցուցանիշից նախկին պաշտոնյան գոհ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Սարհատ

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկ վերջին անգամվա համար ստացել է Կադաստրի կոմիտեի ֆինանսական վիճակի հաշվետվությունը, որն իրեն գոհացրել է։

«Դրանում արտացոլված թվերի հիման վրա կարող եմ հպարտանալ ևս մեկ ձեռքբերմամբ։ Վարչապետի վերջին ասուլիսի ընթացքում հայտարարվեց, որ 2019 թվականին կոմիտեն կանխատեսում է 1.05 մլրդ դրամ ավելի գեներացնել ու փոխանցել պետական բյուջե։ Այսօր արդեն առկա միջոցները թույլ են տալիս այդ ցուցանիշը համարել կատարված և ակնկալել մոտ 15 %-ով ավելի բարձր արդյունք մինչ տարեվերջ։ Սա նախևառաջ Հայաստանով մեկ տարածված մեծ թիմի համատեղ աշխատանքի արդյունք է, որի համար մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում կադաստրի մեծ ընտանիքին»,-գրել է սարհատ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը օրերս պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել ՀՀ վարչապետին։