Սիրիայի հյուսիսում պայթյուն է տեղի ունեցել․ զոհվել է 13 խաղաղ բնակիչ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Սիրիա

Թուրքական բանակի և սիրիական ազատ բանակի զինյալների վերահսկողության տակ գտնվող Թել-Աբյադ քաղաքում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարությունից։

«Թել-Աբյադի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվել է 13 խաղաղ բնակիչ, ևս 20-ը վիրավորվել են»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունում պայթյունի պատասխանատու են համարել Քրդական աշխատավորական կուսակցությանը և Ազգային ինքնապաշտպանական ուժերին, որոնց Անկարան ահաբեկչական կազմակերպություններ է համարում։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news