Unibank

Unibank Mobile

Պարզվել է «Հաղթանակ» կամրջից ցած նետված, հիվանդանոցում մահացած երիտասարդի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակություն

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են նոյեմբերի 5-ին «Հաղթանակ» կամրջից ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած նետած և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված և այնտեղ մահացած քաղաքացու ինքնությունը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նա Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 26-ամյա Գարիկ Բաղդասարյանն էր:

Աղբյուրի տեղեկություններով՝ Երևանի 1-03 շտապօգնության, այնուհետև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի բժիշկների օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, ով իր գործընկերոջ հետ փորձել էր փրկել ինքնասպանություն գործած երիտասարդի կյանքը, սակայն վրաերթի էր ենթարկվել: Նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:

Տեսանյութեր

Live

Լրահոս