Unibank

Unibank Mobile

Վերջին 1,5 տարում մեր հարաբերությունները լրջորեն են զարգացել․Ավինյանը՝ Գերմանիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Փոխվարչապետը ընդգծել է, որ Գերմանիան հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և վերջին մեկուկես տարվա ընթացքում հարաբերությունները լուրջ զարգացում են ապրել, ինչին մեծապես նպաստել են բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: 

Դեսպան Բանցհաֆի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման գերակայությունները և երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը:

Տիգրան Ավինյանը նաև անդրադարձել է հանքարդյունաբերությանը` նշելով, որ ոլորտի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը, միջազգային չափանիշներին համահունչ դարձնելը կառավարության կարևոր նպատակներից է:

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գիտակրթական ու տարածքային կառավարման ոլորտներին վերաբերող հարցեր: Տիգրան Ավինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը և հատկապես արհեստական բանականության ոլորտի խթանմանը: Այս համատեքստում նա կարևորել է Գերմանիայի հետ հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը:

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս