«Դրսի-ներսի ՀՅԴ չկա».Փարիզի ՀՅԴ երիտասարդները պահանջում են ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News 

ՀՅԴ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով Փարիզում ՅՈՒՆԵՍԿO-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի մասնակցած նախարարին են մոտեցել ՀՅԴ  երիտասարդական թևի ներկայացուցիչները և զրուցել նրա հետ:

«Եկել ենք ասելու, որ դրսի-ներսի «Դաշնակցություն» չկա, մենք մեր ընկերներին աջակցում ենք և դեմ ենք ապազգային կառավարությանը»,- ասել են երիտասարդները:

Արայիկ Հարությունյանն ասել է,  թե ինքը ևս դեմ է այդ քաղաքականությանը, իսկ երիտասարդները հակադարձել են՝ ասելով, որ Հարությունյանի ծրագրերն այդ մասին չեն վկայում:

Հիշեցնենք, որ հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների ընթացքում նախարարն ասել էր, թե ՀՅԴ-ն անդաստիարակ պահվածք է դրսևորում։ Նա դիմել էր դրսի դաշնակցականներին, որ տեր կանգնեն իրենց կուսակցությանը: