ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կրթության նախարար Օլգա Վասիլևային հանձնարարել է վերլուծել Ամուրի շրջանում Բլագովեշչենսկի քոլեջի ողբերգության պատճառները և զեկույց ներկայացնել կառավարությանը:
«Ցավոք սա առաջին անգամը չէ։ Եվ չնայած ձեռնարկված միջոցառումներին, այդպիսի դեպքեր լինում են»,- ասել է ՌԴ վարչապետը։
Նախարարների կաբինետի ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը կրթական հաստատություններում անվտանգությունն ապահովելու համար, և ավելի վաղ տրված հանձնարարականներն այս ոլորտում պետք է կատարվեն: