Արայի լեռան վրա բռնկված և ավելի քան 6 ժամ տևած հրդեհը մարվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

հրդեհ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11:35-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 4-5 հա խոտածածկ տարածք և թփուտներ:

Ժամը 17:20-ին հրդեհը մեկուսացվել է: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: