Հայաստանում առանձնապես ծանր հանցագործություններն աճել են. ԱՎԾ տվյալներ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

.

Հայաստանում 30 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները:

ԱՎԾ տվյալների համաձայն, 2019թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 18 հազար 865 հանցագործություն։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել 17 հազար 673 հանցագործություն։

Ըստ վիճակագրության, այս տարի ավելի քան 30 տոկոսով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները։ Առաջին 9 ամիսներին տեղի է ունեցել 36 սպանություն ու 24 սպանության փորձ։

Հանրապետությունում այս տարի շուրջ 50 տոկոսով աճել են զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքերը։ Աճ է գրանցվել նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործություններում, մասնավորապես անձնական գույքի հափշտակությունները։

Նախորդ տարվա համեմատ՝ ավելի քան 20 տոկոսով նվազել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունները: