Տուսկն ընտրվել է ԵԺԿ նախագահ. նա մտադիր է պայքարել պոպուլիզմի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

տուսկ

Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Զագրեբում ընթացող 24-րդ համագումարի պատվիրակները ձայների ճնշող մեծամասնությամբ նոր նախագահ են ընտրել։ Այդ պաշտոնում ընտրվել է Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնից հեռացած Դոնալդ Տուսկը։

Տուսկի օգտին է քվեարկել գրանցված պատվիրակների 93 տոկոսը՝ 491 պատվիրակ, դեմ են եղել 37-ը։ Տուսկը մտադիր է նոր պաշտոնում ակտիվորեն պայքարել պոպուլիզմի դեմ։

Տուսկը լիազորությունները կստանձնի դեկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ջոզեֆ Դոյլին։ Այդ մասին հայտնում է ԵԺԿ մամուլի ծառայությունը։

Տեսանյութեր

Live

Լրահոս