«Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատարին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ԱՍ

Նոյեմբերի 19-ին, ժամը 15:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, վնասվել է գազատար խողովակը, առկա է գազի արտահոսք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արշո Գ. ծնված 1984թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և կողաշրջվել։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել։