Արգենտինացի լրագրողները Հրանտ Դինքի անվան մրցանակ են ստացել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

Դինքի մրցանակ

Հայ մշակութային միությունում կայացած միջոցառման ժամանակ Հրանտ Դինքի անվան մրցանակ են ստացել արգենտինացի լրագրողներ Հինդե Պոմերանիեսը և Դանիել Վիտարը։

Ագենտինայի Հայ դատի հանձնախումբը մրցանակն ամեն տարի շնորհում է «ի նշան մարդու իրավունքների և հանրապետական արժեքների ոլորտում լրագրողական աշխատանքի գնահատման»:

Դինք

Պոմերանիեսն ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքին հիշատակել է որպես «խիզախ գործընկերոջ, որը մինչև կյանքի վերջին օրը կոչ էր անում իրերն իրենց անուններով կոչել, որը սպանվել է իր ժողովրդի համար արդարության պահանջի պատճառով»:

Դանիել Վիտարը՝  հիշելով իր ուղևորությունը Հայաստան և Արցախ և շեշտել՝ իրեն շատ է դուր եկել հայ ժողովուրդը, որն ըստ նրա՝ շրջապատված է վտանգներով: