Հայաստանի բռնցքամարտի մեծահասկաների առաջնության չեմպիոնները հայտնի են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News 

բռնցքամարտ

Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը։

Չորս օր տևած պայքարից հետո Հայաստանի չեմպիոնները հայտնի են։

Չեմպիոններ են դարձել` Սեյրան Եղիկյանը (52 կգ), Արթուր Ղուկասյանը (57կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 կգ), Արսեն Գրիգորյանը (69 կգ), Վախթանգ Հարությունյանը (75կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), Դավիթ Բոնոյանը (91 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (91+ կգ):

Հայաստանի առաջնությանն այս տարի մասնակցում էր մոտ 70 մարզիկ: