Unibank

Unibank Mobile

Սուրբ Հովհաննես ուխտի գնացած 4 քաղաքացի մթության պատճառով մոլորվել էին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

սուրբ

Հայաստանի ԱԻՆ-ում դեկտեմբերի 1-ին` ժամը 17։44-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սուրբ Հովհաննես սրբավայրի մոտակայքում քաղաքացիները մթության պատճառով մոլորվել են:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սուրբ Հովհաննես սրբավայրում քաղաքացիները մթության պատճառով չեն կարողանում իջնել:

Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռից քաղաքացիներին՝ 36-ամյա Արմեն, 9-ամյա Վաղարշ և 4-ամյա Ռուզաննա Բ.-երին, 36-ամյա Գոհար Գ.-ին մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային։ Քաղաքացիները տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ, այնուհետև մեկնել Երեւան։

Փրկարարները հանդիպել են մոլորված մյուս քաղաքացիներին՝ 22-ամյա Ղարիբ Ս.-ին, 83-ամյա Եղսիկ Բ.-ին  եւ փրկարարական ավտոմեքենայով մոտեցրել իրենց ավտոմեքենային։

Տեսանյութեր

Live

Լրահոս