ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը։
«Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը:
Ավետ Պողոսյանն անկուսակցական է», - ֆեյսբուքյան էջում գրել է Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարական էր տվել հոկտեմբերի 24-ին՝ որպես պատճառ նշելով այն, որ ցանկանում է զբաղվել քաղաքային հիմնախնդիրների խորքային ուսումնասիրությամբ և ուրբանիստիկան մեր ամենօրյա կյանքի անբաժան մասը դարձնելու նպատակով։