Աստված տա՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների 50 %-ն ունենաս․ Նազիկ Ամիրյանը՝ դատախազին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Մանվել Գրիգորյան

Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստին պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին կրկին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել:

Ըստ պաշտպանական կողմի՝ Մանվել Գրիգորյանի գործից այս մասը անջատելը խախտում է մրցակցային սկզբունքը։ Դատավորն ունի կողմնակալ մոտեցում:

Մեղադրող դատախազն առարկել է միջնորդության դեմ ու նշել՝  կարևոր է, որպեսզի ողջամիտ ժամկետում քրեական գործը քննվի։ Գործից մաս անջատելը մրցակցային սկզբունքի խախտման մասին չի կարող լինել:

Դատախազը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ աղմկահարույց հայտարություն է արել, մասնավորապես հղում անելով նախորդ դատական նիստին՝ ասել է, թե  ձայնագրությունները լսելիս պարզ է դառնում, որ երբ դատական նիստի ժամանակ պաշտպանն ասել է, թե բոյկոտում ենք, դրան հաջորդել է այն, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է:

Դատարանը պաշտպանական կողմին թույլ չի տվել պատասխանել դատախազի հայտարարությանը։

Նիստի ընդմիջմանը, երբ դատարանը հեռանում էր որոշում կայացնելու՝ Նազիկ Արմենակյանը դատախազին է մոտեցել ու ասել․

«Աստված տա Մանվել Գրիգորյանի հիվանդությունների հիսուն տոկոսը ունենաս»:

Տեսանյութեր

Live

Լրահոս