Ֆինլանդիայում ձերբակալված ՖԱՖ-ի անդամն արդարացվել է և կվերադառնա Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

բակո

Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում բանտարկված ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագու Երվանդ Իսմաիլյանն առաջիկա օրերի ընթացքում կվերադառնա Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է ՖԱՖ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:

Տուրկուում տեղի ունեցած դատական նիստում Երվան Իսմաիլյանն արդարացվել է և 1-2 օրվա ընթացքում կվերադառնա Հայաստան:

Հիշեցնենք, որ ազգային հավաքականի երկրպագուն ձերբակալվել էր հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում անցկացված Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպման ժամանակ: Պատճառը երկու երկրների երկրպագուների միջեւ ծագած վեճն է եղել, որը ցրելու նպատակով Երվանդը ճայտրուկ է վառել եւ պատահաբար վնասել մրցակցի երկրպագուներից մեկին: