Ինչո՞ւ են բերման ենթարկել Հայրիկյանի որդուն. ԱԻՄ նախագահի պարզաբանումը՝ 24News-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

«Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը որդու ձերբակալման գործում չի բացառում քաղաքական դրդապատճառը։ Այդ մասին նա հայտնեց 24News- ի հետ զրույցում։

«Որդուս մոտ դանակ են գտել, այլ բան չկա։ Քաղաքական դրդապատճառն էլ չեմ բացառում»,- ասաց Հարյիկյանը։

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները սառը զենք կրելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Պարույր Հայրիկյանի որդուն՝ Դավիթ Հայրիկյանին։

Պարույր Հայրիկյանի  տղան 31 տարեկան է, ամուսնացած է, ունի երկու երեխա՝ 1 և 3 տարեկան։