ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Չնայած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը շարունակում է գնդակոծությունը, Սիրիայի Համա մարզի Քարնազ քաղաքի բնակիչները վերադառնում են իրենց տները։
Քարնազը ռազմավարական բնակավայր է, գտնվում է Դամասկոսից Հալեպ ընկած ճանապարհի վրա։ Մինչև պատերազմը Քարնազում ապրում էր 21 հազար մարդ: Բնակավայրի ազատագրումից հետո 10 հազար մարդ արդեն վերադարձել է: Բնակիչներն սկսել են շինարարական աշխատանքներ։