«Wizz Air»-ը նպաստելու է 2020-ին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Նիկոլ

«Wizz Air» ավիաընկերությունը նույնպես հայտարարեց Հայաստանի ավիափոխադրումների շուկա մուտք գործելու մասին՝ Երևան-Վիեննա-Երևան և Երևան-Վիլնյուս-Երևան ուղղություններով, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա կարևոր իրադարձություն է, որ նպաստելու է 2020 թվականին Հայաստան եկող զբոսաշրջիկների թվի աճին:

Wizz Air- առաջին հայաստանյան թռիչքը նախատեսվում է 2020 թվականի մարտին», - գրել է Փաշինյանը: