Դատարանը դռնփակ նիստում կպատասխանի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հարցերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

դատարան

ՀՀ Վերաքննիչ դատարանը նախագահող դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ որոշեց դռնփակ կարգով պատասխանել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հարցերին։

Պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իրենք հարցեր ունեն նախագահողին, բայց չհստակեցրեց՝ ի՞նչ հարցերի մասին է խոսքը։ Հարցերի հետո պարզ կդառնա՝ ինքնաբացարկ հայտնելո՞ւ են դատավորին, թե՞՝ ոչ։ Դատարանը որոշեց դռնփակ դատական նիստում լսել պաշտպաններին։

Տեղեկացնենք, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, դատավոր Լուսինե Աբգարյանի եղբայրը հանդես է գալիս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Կա կարծիք, որ պաշտպանի հարցերը սրան էլ վերաբերում։