Քոչարյանի գործով աննախադեպ ճնշումները շարունակվում են․ Արամ Օրբելյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

«Եթե մենք նայենք միջազգային փորձին, ապա աշխարհի մակարդակով շատ ավելի ազդեցիկ մարդիկ քան Ռոբերտ Քոչարյանն է, գործերի քննության ժամանակ եղել են ազատության մեջ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Փաստաբանը խոսելով դատարանի այն հիմնավորումից, թե Քոչարյանը ազատության մեջ գտնվելով կարող է ազդել  գործի վրա, նշում է, որ պետությունը չի կարող իր ենթադրյալ անկարողության պատճառով ասել, քեզ կալանավորելու եմ, որովհետև ես վախենում եմ, որ դու կարող ես ազդել գործի վրա։ Դրա համար կարելի է թիկնապահներ վարձել, դրա համար կան մի շարք ընդունված և արդեն կիրառված մեթոդներ, բայց ոչ թե զրկել մարդուն իր ազատությունից։

Քոչարյանի պաշտպանն անդրադարձել է նաև իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, գործի ընթացքին, սպասվող փուլերին և պաշտպանական թիմի ակնկալինքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։