Իշխանությունը ֆեյքերի դեմ պայքարը վերածում է քաղաքական հակառակորդների դեմ պայքարի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

«Ցանկացած քաղաքական իշխանություն ունի գայթակղություն ֆեյքերի ու ֆեյք նորությունների դեմ պայքարը վերածել իր քաղաքական հակառակորդների դեմ պայքարի»,-24TV-ի տաղավարում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ ֆեյքերը և ֆեյք լուրերի խնդիրը խիստ մտահոգիչ է հատկապես վերջին դեպքերի մասով, երբ ականատես եղանք չպարզված ինքնությամբ իրավապահ մարմինների վերահսկողության տակ գտնվող, վարժ տեսքտեր կարդացող, «Դիանա Հարությունյան» անունով ֆեյքի առաջացրած իրարանցմանը։

Ռուբեն Մելիքյանն անդրադարձավ նաև դատական իշխանության և հատկապես Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացին՝ նշելով, որ այն քաղաքականացված է, ինչն անընդունելի համարեց։

Բանախոսը նշեց, որ դատական իշխանությունը միակն է իշխանության ճյուղերից, որ պետք է լինի ապաքաղաքական, սակայն կա տպավորություն, որ իշխանությանն անհրաժեշտ է, որ ՀՀ դատական իշխանությունը կազմված լինի բացառապես յուրայիններից։

Մանրամասները՝ տեսանյութում։