Էրդողանը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործողություններ է քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

1

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայացել է նախագահի աշխատակազմի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի ժողովը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը: Նախագահի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ժողովի օրակարգի մասին:

Ժողովում ներկայացվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում և դրսում շրջանառվող տեսակետները: Խորհրդի անդամները հայտարարել են, որ Հայոց ցեղասպանության թեման որպես գործիք է օգտագործվում այն շրջանակների կողմից, որոնք նպատակ ունեն պառակտել թուրք ժողովրդին: 

 «Մանրակրկիտ քննարկվել են անհրաժեշտ քայլերը, որոնք պետք է իրականացվեն 1915-ի դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պնդումների դեմ»,-  ասված է Ալթունի տարածած հայտարարությունում: