ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
Չի կարելի պետությունը խորհրդարանական երկիր հռչակել, բայց գերկենտրոնացված գործադիր իշխանություն ունենալ: 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ԼՀԿ-ն ներկայացնող պատգամավորն այն կարծիքին է, որ 5 կամ 10 տարին մեկ չի կարելի կառավարման մի համակարգից մյուսին անցնել, քանի որ դա սթրես է ոչ միայն հասարակության, այլ նաև պետական ապարատի համար: Պատգամավորը համակարծիք չէ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության այն առաջարկի հետ, որ պետք է կրկին «կիսանախագահական» կառավարման մոդելին անցնել: «Պետք է ոչ թե խորհրդարանական համակարգը փոխել, այլ՝ եղածը կատերալագործել»,- նշեց Սիմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։