Մսավաճառներն ու ֆերմերները բողոքի ակցիա են անում Արարատում և Արմավիրում

ԵՐԵՒԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐ,  24News

Մի քանի հարյուր անասնապահներ ու մսավաճառներ առավոտից բողոքի ակցիաներ են անցկացնում Արմավիրի և Արարատի մարզերում։ Ինչպես փոխանցում են 24TV-ի լրագրողները, բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում են վերացնել անասունները սպանդանոցում պարտադիր մորթ անելու կառավարության որոշումը։ 

«Էս գյուղացիները մեղք չե՞ն։ Անասնապահության գումարներով հազիվ մենք ենք ապրում, ո՞նց տանենք սպանդանոցներին տանք», - նշել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։ 

Բողոքի ակցիային հետևեք ուղիղ հեռարձակմամբ։