Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

1

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Հիմք ընդունելով «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Սուրենի Ղազարյանին շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ: