Արցախի «քաղաքական ղեկավարություն» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

.

Հացադուլ հայտարարած Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը հանդիպել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ, սակայն չի դադարեցնի հացադուլը։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի հայրենակիցներ, այսօր կայացավ իմ հանդիպումն Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ։ Հանդիպումն ընթացել է փոխադարձ հարգանքի եւ կառուցողական մթնոլորտում։ Պետնախարարին երախտագիտություն եմ հայտնում համաձայնության հասնելու ջանքերի համար։ Միաժամանակ արձանագրում եմ, որ Արցախի «քաղաքական ղեկավարություն» դեռ լիովին չի ըմբռնում իրավիճակի լրջությունը եւ Քարվաճառում՝ շրջանի համապարփակ զագացման հեռանկարը փակող եւ տարածքի բնապահպանական համակարգը հիմնավորապես աղճատող փոքր ՀԷԿ-աշինության անվերապահ կասեցման անխուսափելիությունը։

Ուստի՝ ես շարունակում եմ հացադուլը եւ պատասխանատու կերպով զգուշացնում եմ, որ մերժելի ՀԷԿ-աշինարարական աշխատանքների վերսկսման ուղղությամբ որեւէ ոտնձգություն հանգեցնելու է իրավիճակի կտրուկ վատթարացմանը։ Արցախի «քաղաքական ղեկավարությանը» հոդորում եմ օր առաջ գիտակցել Քարվաճառի շրջանում ՀԷԿ-աշինության շարունակության անհամատեղելիությունը Հայաստանի ազգային անվտանգության հրամայականին եւ դրսեւորել պատշաճ խոհեմություն»,-նշել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս