Հայկ Սուքիասյանն ազատվել է զինծառայությունից Տիգրան Մանսուրյանի և այլոց երաշխավորությամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 30, 24News     

զինվորական

ՀՀ կառավարությունն հունվարի 30-ի հերթական նիստում որոշում կայացվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Հայկ Տիգրանի Սուքիասյանին, ով սովորում է Մադրիդի Escuela Superior de Musica Reina Sofia երաժշտանոցում:

Ըստ որոշման հիմնավորման՝ Հայկ Սուքիասյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել Տիգրան Մանսուրյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը, Ստեփան Ռոստոմյանը, Մեդեա Աբրահամյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Լևոն Չիլինկիրյան, Լևոն Չաուշյանը, Մարիաննա Շիրինյանը:

Հայկ Սուքիասյանի նվաճումներն են`

2013 թվականի հոկտեմբեր ամսին մասնակցել է Գերմանիայում կայանալիք “DR. RICHARD BELLON” պատանի մենակատարների միջազգային մրցույթին գրավելով 3-րդ պատվավոր տեղը: 2017 թվականի հուլիսին Իտալիայում կայացած “Semper Music International Competition 2017” մրցույթ-փառատոնի առային մրցանակակիրն է։

2018 թվականի ապրիլին Իսպանիայում կայացած “XVI CMCET Concurso Música de Cámara Ecoparque Trasmiera” մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և միաժամանակ ճանաչվել որպես «Լավագույն ինստրումենտալիստ»,

2019 թվականի հունիս ամսին Իսպանիայում արժանացել է տարվա լավագույն թավջութակահարի կոչմանը և երկու անգամ պարգևատրվել անձամբ Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից: