ՀՀ-ում քրգործ է հարուցվել ՌԴ-ից զենքի գնման մրցույթին խոչընդոտելու մասով․ «Ռիա Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

 

զենք

«РИА Новости» գործակալությանը հայտնում է, որ Հայաստանում նոր քրգործ է հարուցվել` ՀՀ ՊՆ աշխատակցի կողմից ռուսական զենք մատակարարող «ORSIS» ընկերության շահերը ՀՀ-ում ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով: Քրգործը հարուցվել է ՀՀ ՀՔԾ-ի կողմից:

Բացի փաստաբանի գործունեությանը խոչընդոտելուց՝ կա մեղադրանք նաև ՊՆ աշխատակցի նկատմամբ արժեքավոր նվեր յուրացնելու մասով:

«РИА Новости»-ի զրուցակիցը նաև հայտնում է, որ քրգործը հարուցվել է ՀՔԾ-ից ստացված նյութերի հիման վրա, ըստ որոնց՝ այն բանից հետո, երբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է առաջին քրեական գործը զենքի գնման մրցույթի տապալման պատճառով, պաշտպանության փոխնախարարներից մեկի օգնականը փորձել է «ORSIS» ընկերության փաստաբանին համոզել հրաժարվել իրավապահ մարմիններին ներկայացրած բողոքներից:

2019-ի սկզբին «ORSIS»-ի հայաստանյան դուստր ընկերությունը` «ORSIS Arms»-ը, ի նշան համագործակցության ամրապնդման, ՀՀ ՊՆ-ին զենք էր նվիրել, որը, սակայն, չէր փոխանցվել կառույցին, այլ գրանցվել էր ՊՆ փոխնախարարի անունով:

ՀՔԾ մամուլի խոսնակը, առանց մանրամասներ ներկայացնելու, հաստատել է նոր քրգործի հարուցումը: