Լրացումներ է կատարվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում․ԱՀ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

Արցախիխորհրդարան

Այսօր կայացել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի վերջին՝ 11-րդ նստաշրջանի առաջին նիստը։ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Արցախի Վերածննդի օրվա առթիվ՝ մաղթելով հայ ժողովրդին կամք ու նորանոր հաջողություններ: 

Ա. Ղուլյանն նշել է, որ, ամենայն հավանականությամբ, մարտ ամսին Ազգային ժողովի հերթական նիստ չի լինելու․ հաշվի կառնվի քաղաքական ուժերի՝ նախընտրական քարոզարշավում ընդգրկվելը։

Հաջորդ նիստը կլինի ապրիլին, իսկ մայիսի 21-ին նախատեսվում է յոթերորդ գումարման նոր Ազգային ժողովի առաջին նիստը: 
Այսօրվա նիստին Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ 27 կողմ ձայնով ընդունել է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: ԱԻՊԾ տնօրեն Վլադիկ Խաչատրյանի խոսքով՝ օրենքի նախագծի վերաբերյալ այս ընթացքում նոր առաջարկություններ չեն եղել: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում, որն ընդունվել է 26 կողմ ձայնով: Մի շարք նախագծեր էլ օրենսդիրի քննարկմանն են ներկայացվել ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի կողմից:

Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Հասարակական կազմակերպությունների մասին» (օրենքը ներկայացվել է կից փաթեթով), «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» (առաջին ընթերցում), Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (ներկայացվել է հարակից օրենքով) նախագծերը գլխադասային՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո ընդունվել են Խորհրդարանի կողմից:  

Լրացումներ և փոփոխություններ են կատարվել նաև Ջրային օրենսգրքում, որն ընդունվել է 20 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: Լրացումներ և փոփոխություններ են կատարվել նաև Ջրային օրենսգրքում, որն ընդունվել է 20 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ: 

Նիստի վերջում պատգամավորներ Ռամելա Դադայանը և Հայկ Խանումյանը հանդես են եկել պատգամավորական հայտարարություններով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս