Պայքար՝ հանուն ազգային ինքնության․ Մայիլյանը շնորհավորել է Արցախի վերածննդի օրը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News

մայլիկյան

«Փետրվարի 20-ը իրավացիորեն հռչակվեց Արցախի Վերածննդի օր՝ սկիզբ դնելով արցախահայության ազգային-ազատագրական պայքարին՝ Ղարաբաղյան շարժմանը»։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ.

«Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։
32 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդը, հետևելով արցախահայության կամքին, ընդունեց պատմական որոշում՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու պահանջով։ Պայքար՝ հանուն ազգային ինքնության, ժողովրդավարության և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինման, որը պսակվեց ինքնիշխան պետականության՝ Արցախի Հանրապետության ստեղծմամբ»,- ասված է գրառման մեջ։

Մասիս Մայիլյանը օրվա առիթով նաև լուսանկարն է հրապարակել.

արցախ