Ճապոնիան կորոնավիրուսի պատճառով կարգելի 200 զբոսանավի մուտքն իր նավահանգիստներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

կորոնավիրուս

«ՏԱՍՍ» գործակալությունը հայտնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման պատճառով օտարերկրյա ավելի քան 200 զբոսանավերի մուտքը ճապոնական նավահանգիստներ չեղարկվել է։

Յոկոհամա նավահանգստում ավելի քան 2 շաբաթ է՝ կանգնած է «Diamond Princess» զբոսաշրջային նավը: Այն դարձավ Չինաստանի սահմաններից դուրս կորոնավիրուսի բռնկման երկրորդ ամենամեծ օջախը: Նավի վրա կար 634 մարդ:

Նշենք, որ յուրաքանչյուր ուղևորատար նավը նավահանգստին բերում է ավելի քան 300 հազար դոլարի եկամուտ: 

Կորոնավիրուսից արդեն մահացել է 2,362 մարդ, վարակվածների թիվը հասել է 77,931-ի, ապաքինվել է 21,276-ը։

Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։

Տեսանյութեր

Live

Լրահոս