Ճապոնիան հայտնաբերել Է կորոնավիրուսի նոր տարբերակով վարակման 90-ից ավելի դեպք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

ճապոնիա

Ճապոնիայի առողջապահական մարմինները հայտնաբերել են COVID-19 կորոնավիրուսի նոր շտամով հիվանդացության ավելի քան 90 դեպք: Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը։

Հայտնաբերված նոր շտամի մասին ասվում Է հաշվետվության մեջ, որը պատրաստվել Է Ճապոնիայի վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից: Համարվում է, որ այդ տարբերակը եկել Է արտասահմանից, բայց տարբերվում Է այն հիմնամանրԷներից, որոնք ավելի վաղ գրանցվել Էին Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում։

Ճապոնիայի առողջապահության նախարարության տվյալներով, COVID-19-ի համավարակի սկսվելուց ի վեր երկրում գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդացության ավելի քան 400 հազար դեպք և մահվան 7 հազար 194 դեպք: Բոլոր հիվանդացածներից 151-ի մոտ հայտնաբերվել են վիրուսի հիմնամանրԷներ, որոնք ավելի վաղ հայտնաբերվել Էին Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում և Բրազիլիայում։

 --00—ՄՀ