«Այո»-ի դրամահավաքի հրավերը կարող է դիտարկվել «պարտադիր-կամավոր» նվիրատվություն․ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ռուբեն

Իշխանության կողմից դրամահավաքի հրավիրատոմս ստացող գործարարները կարող են այն ընկալել որպես «պարտադիր-կամավոր» սկզբունքով նվիրաբերություն կատարելու առաջարկ։ Ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Գրառումը՝ ստորև․

«Գործող քաղաքական իշխանության անունից դրամահավաքի հրավիրատոմս ստացող գործարարները կարող են այն ընկալել՝ որպես «պարտադիր-կամավոր» սկզբունքով նվիրաբերություն կատարելու առաջարկ։ Այլ կերպ՝ սա կարող է հասկացվել, որ նվիրաբերություն չկատարողների նկատմամբ հնարավոր է՝ «միջոցներ ձեռնարկվեն» հարկային և այլ ոլորտներում։

Բոլոր անցակալի մեկնաբանությունները բացառելու նպատակով իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներին հորդորում եմ սեղմ ժամկետում, հրապարակավ և աներկբա հայտարարել, որ հրավերը չընդունող, նվիրաբերություն չկատարող գործարարների նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չի դրսևորվելու», - գրել է Մելիքյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս