Գարեգին Բ-ն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Գարեգին

Գարեգին Բ-ն ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների։ Կաթողիկոսի ֆեյսբուքյան էջում հանդիպումից լուսանկարներ են հրապարակվել՝ կից գրառմամբ․ «Փետրվարի 25-ին Վեհարանում հյուրընկալեցինք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների:

Գարեգին

Անդրադարձ կատարեցինք պատգամավորների կարևոր առաքելությանը և նրանց ուսերին ծառացած մեծ պատասխանատվությանը՝ օրենսդրական գործունեությամբ նպաստելու հայրենիքի առջև հառնած մարտահրավերների հաղթահարմանը և քաղաքացիների կյանքի կանոնակարգմանը։

գարեգին

Հայցելով Երկնավորի օգնականությունը ԱԺ պատգամավորներին կարևոր այդ հանձնառության մեջ՝ արձանագրեցինք, որ հայ հոգևորականության տեսլականն ու իրականացվող ծրագրերը նաև ուղղված են պետականաշինության գործընթացին և հայրենիքի զորացմանը:

Գարեգին

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայրենի կյանքը հուզող զանազան երևույթների, Հայոց Եկեղեցու առաքելության և հովվական, կրթական և սոցիալական ոլորտներում գործունեության վերաբերյալ։ Մասնավոր կարևորություն ընծայվեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը և ՀՀ Զինված Ուժերում եկեղեցականների հոգևոր ծառայությանը»։

Գարեգին