«Բարսելոնան» ամռանը ձեռքբերումներ է պլանավորում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

Բարսելոնա

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել 2 հարձակվող և 2 պաշտպան:

«Բարսելոնան» աշխատում է միայն Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի ձեռքբերման ուղղությամբ:

Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» 0:2 հաշվով պարտվեց «Ռեալին» և հիմա մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: