ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
«Շատ բնական է, որ վարչապետը դժգոհ լինի կառավարության աշխատակիցների մի մասից և նրանց փոխարինի այլ աշխատակիցներով»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլ» -ը խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Պատգամավորը հավելում է, որ կադրային քաղաքականությունն անընդհատ պրոցես է․ «Որոշ կադրերի վերաբաշխումն ու հեռացնելը լինելու է մշտական»։
Հայկ Սարգսյանը նաև պարզաբանել է, որ պետական գերատեսչություններում դավաճան գործիչներ հիմա էլ կան, և նրանց հեռանալու հարցը ժամանակի խնդիր է։
«Դավաճանների հարցերը լուծվում են սիրո և համերաշխության տրամաբանության մեջ։ Բոլոր դավաճանները կհեռացվեն, մի անհանգստացեք», - ասաց պատգամավորը։