Ապրիլյանի հանձնաժողովը Արցախի հրամկազմին Ստեփանակերտում կլսի. «Իրատես»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ապրիլյան

«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովում ապրիլյան քառօրյա պատերազի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը տևական ժամանակ նիստ չի գումարել։ Հիշեցնենք, որ հանձնաժողով վերջին անգամ Գերագույն շտաբի պետ Արտակ Դավթյանն էր հրավիրվել։

«Ինչո՞ւ նիստեր չեք հրավիրում»-, հարցրինք հանձնաժողովում ընդգրկված պատգամավորներից մեկին։ «Քարոզարշավն է պատճառը,- նշեց նա։- Պատգամավորներն այժմ «այո» են քարոզում, հարակից այլ հարցեր քննարկելու ու նիստեր գումարելու ժամանակ չունեն գրեթե։ Հանրաքվեն հորով-մորով անելուց հետո կրկին աշխատանքի կլծվենք։ Տպավորություն չլինի, թե հարցերը սպառվել են, ուղղակի մեր գրաֆիկն է խիտ»։

Մեր զրուցակիցը, ի դեպ, չբացառեց, որ առաջիկա հյուրերն Արցախից կլինեն։ Բայց ոչ թե նրանք կգան Երևան, այլ իրենք կգնան Ստեփանակերտ: «Պատերազմի մասնակից զինվորներին ու պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին, զինվորականներին լսել ենք, հերթն այժմ Արցախի զինվորականներինն է: Կարծում ենք՝ նրանք նույնպես բավականին ասելիք կունենան:

Ու որ հերթով բոլորին Երևան չհրավիրենք, նախատեսում ենք ինքներս Արցախ այցելել: Թե՛ պատգամավորական շրջայց կկատարենք, թե՛ ՊԲ հրամկազմի հետ փակ հանդիպումներ կունենանք»,- ընդգծեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: