Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 37-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News  

Թուրքիա

  

Թուրքիայում անցած 24 ժամվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված ևս 7 մարդ, ինչի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասել է 37-ի: Գրել է Ermenihaber-ը։

Այս մասին Twitter-ում արած գրառմամբ տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան:

Ըստ Քոջայի՝ վերջին 1 օրվա ընթացքում երկրում արվել է  3.672 թեստ, որոնցից 293-ի պատասխանը հաստատել է վարակված լինելու փաստը: Այսպիսով վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայում հասել 1529-ի:

Քոջան իր գրառման մեջ քաղաքացիներին կրկին հորդորել է տանից դուրս չգալ՝ ռիսկից զերծ պահելով իրենց ու իրենց ընտանիքներին: