Արարատի մարզում չեն գործելու ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկացնում է՝

Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու

Երևան-Արտաշատ-Երևան
Երևան-Մասիս-Երևան
Երևան-Արարատ-Երևան
Երևան-Վեդի-Երևան

ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։

Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը։