Հռոմի պապը քրիստոնյաներին կոչ է անում մասնակցել միասնական աղթոքին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News    

Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դիմել է աշխարհի բոլոր քրիստոնյաներին՝ կոչ անելով միավորվել և մասնակցել միասնական աղոթքին, որը տեղի կունենա այսօր կեսօրին (Երևանի ժամանակով`15:00-ին):

«Եկեք միավորվենք: Հրավիրում եմ բոլոր քրիստոնյաներին մարտի 25-ի կեսօրին իրենց միասնական ձայնն ուղղելու երկինք՝ արտասանելով «Հայր մերը»»,- գրել է սրբազան քահանայապետը Twitter-ում: