ՍԱՏՄ գլխամասային գրասենյակի բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են, տեսուչները՝ նաև երեկոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

սատմ

Սննդամթերքի անվտանգությանն տեսչական մարմնի գլխամասային գրասենյակի բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են առավոտյան, իսկ տեսուչները նաև երեկոյան՝ տուն գնալուց առաջ, իրացման ցանցերում շրջայցերից վերադանալուց հետո: Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

Նշված է նաև, որ սահմանային հսկիչ կետերում ՍԱՏՄ տեսուչներն աշխատում են հատուկ դիմակներով: