ԶԼՄ–ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի մարտի 25-ի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

․

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մարտի 25-ին մոնիթորինգի է ենթարկել արտակարգ իրավիճակի պայմաններում պարետատան` լրատվամիջոցների հետ աշխատանքը, որը ներկայացնում ենք ստորև․

«Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ, խոսելով լրատվականների նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին, ասել է. «Չենք բացառել այն դեպքերը, երբ, օրինակ, լրատվական գործունեությունն իրականացնողը հրապարակի որոշակի տեղեկություն, ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց վարչական տույժի կիրառումից հետո կրկին չհեռացնի այդ հրապարակումը: Այս դեպքում ևս վրա է հասնելու վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում նախատեսված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 500-1.000-ապատիկի չափով»։

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը կարծում է, որ լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելու անհրաժեշտություն չկա։ Արմինե Օհանյանը չի հավատում փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքերին, թե լրատվամիջոցների սահմանափակումները հնարավոր է հանվել։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը ևս հայտարարություն է տարածել, որում ասված է. «Չկար կարիքն այս ծավալի սահմանափակումներ կիրառելու համար, և պատահական չէ, որ դա ընկալվեց՝ որպես ազատ խոսքը սահմանափակելու ու ԶԼՄ-ների աշխատանքը վերահսկելու փորձ, ու արձագանք գտավ նաև միջազգային փորձագետների ու կազմակերպությունների հայտարարություններում»:

Տեսանյութեր

Live

Լրահոս