ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 58 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 482-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք, այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Հայաստանում մարտի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 482 է, արձանագրվել է մահվան 3 դեպք:

«Մարտի 29-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք: Նշենք, որ նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է»,- նշել է Նիկողոսյանը: