Լոռում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք․ շփման շրջանակը պարզված է. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

կորոնավիրուս

Հարգելի լոռեցիներ, տեղեկացնեմ, որ այս պահի դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության 3 դեպք: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Այս մասին գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է ՀՀ առողջապահության նախարարության, հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի կողմից:

Արտակարգ իրավիճակի պայմաններում պարետի ցուցումների կատարման ու վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների ապահովումը գտնվում է իմ շուրջօրյա ուշադրության կենտրոնում: 

Հորդորում եմ զերծ մնալ կեղծ կամ չճշտված տեղեկատվություն տարածելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին: 

Խնդրում և հորդորում եմ հետևել պարետի ցուցումներին/ սահմանափակումներին և մնալ տանը' դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:Մի վտանգեք Ձեր և Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»:

Տեսանյութեր

Live

Լրահոս