Որևէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չունենք. շատ փոքր մասն է ջերմում. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News

կորոնավիրուս

«Որևէ լուրջ խնդիր ունեցող պացիենտ չունենք։ Հիմնականում չեն ջերմում, շատ փոքր մասը՝ մոտ 40 տոկոսը, 37-38-ի միջակայքում է ջերմում, մի քանիսը՝ 38-39-ի միջակայքում, 39-ից բարձր ջերմություն չունենք»։ Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թոորոսյանը:

Նախարարը նաև հավելել է, որ նրանք, որոնք գտնվում են ռիսկի տարիքային խմբում, վտանգի տակ չեն:

Թորոսյանն անդրադարձել է նաև Իտալիայում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերին.

«Իտալիայում, դժբախտաբար, մահվան մեծ թվեր ունի, սպասում ենք, որ նույնիսկ այդ թվերը կանցնեն Չինաստանի թվերին։ Նայելով բաշխվածքին՝ տեսնում ենք, որ հիմնականում մահերի կտրուկ աճը սկսում է 75 տարեկանից, և մահերի միջին տարիքը 79,4 տարեկան է, որոնց մեծ մասը տղամարդիկ են՝ 72 տոկոսը։ Դրա պատճառը տղամարդկանց կենսաձևն է, և կողքից եղած հիվանդությունների մեծ թիվը։ Ուզում եմ հատուկ շեշտել վնասակար սովորությունների և կողքից եղած հիվանդությունների դերը․ եթե Իտալիայում ունենային այնպիսի հանրություն, որտեղ սրտի իշեմիկ, թոքերի հիվանդությունները քիչ լինեին, ավելի քիչ թվով մահացություններ կլինեին։ Մահերի թիվը կապված է լինելու բնակչության առողջական վիճակի հետ»։